Skip to content
Lyric
Dive
Public playlists
My playlists
Search
Sign in
Yerevi Verevic
Reincarnation
Popularity · Low
+
🇦🇲 Armenian · Original
0
0
YouTube
Searching YouTube...
Lyrics
Original
Translation
Bilingual
Մի օր լավ մի օր վատ
Ինչպես ցանկացած մարդ
Մի օր ուրախ արթնացա
Մյուս օրն էլ ջղայնացա
Մի օր էլ ես հասկացա
Որ երազը էլ չկա
Հեքիաթում նորից հեքիաթ
Քեզ համար խորը պահվածք
Դեմքեր կան նույնից շատ
Անիմաստ խզբզած
Մի բան էսօր բզբզանք
Որ լսեք լավ զգաք
Ու մտքի սահման չկա
Հանգերիս էլ վերջ չկա
Գիտեմ ուրիշ մեկը չկա
Որ երգով կրակ քեզ տա
Երեւի վերեւից
Վերեւից երեւի
Հիմա նայում ես ինձ
Ու ժպտում
Ժպտում նորից նորից
Վերեւից երեւի
Երեւի վերեւից
Հիմա նայում ես ինձ
Ու տխրում
Տխրում նորից նորից
Երգեր կան լսելուց
Ուզում ես ջուր ու սառույց
Դեմքեր կան տեսնելուց
Գիտես մեռել են վաղուց
Ու չեն ասում որ չտխրեն
Դեռ իրենց տերերին պետք են
Պիտի շատ քրտինք թափեն
Մինչեւ պարտքերը փակեն
Ծառա լինելը լավա
Գրված է ծառի վրա
Գրողին գրողը տանի
Կառնեմ ես թանկ մատանի
Ով գրողին կսպանի
ՈՒ գլուխը կտանի
Անտառում մութ կթաղի
Որ մառդիկ ապրեն հանգիստ
Երեւի վերեւից
Վերեւից երեւի
Հիմա նայում ես ինձ
Ու ժպտում
Ժպտում նորից նորից
Վերեւից երեւի
Երեւի վերեւից
Հիմա նայում ես ինձ
Ու տխրում
Տխրում նորից նորից