Skip to content

Yar Qo Barak Boyin Mernem

Vardan Badalyan
Popularity · Low

YouTube

Searching YouTube...

Lyrics

Կյանքիդ, արեւիդ մատաղ, Կանաչ տերեւիդ մատաղ, Յա'ր, քու բարակ բոյին մեռնեմ, Չէ՞ դու կասեիր' քեզ կառնեմ: Նամակով հիշել էիր, Ղրկած բարեւիդ մատաղ, Յա'ր, քու բարակ բոյին մեռնեմ, Չէ՞ դու կասեիր' քեզ կառնեմ: Մազերդ ոլորել ես, Ունքերդ բոլորել ես, Յա'ր, քու բարակ բոյին մեռնեմ, Չէ՞ դու կասեիր' քեզ կառնեմ: Էրթամ ընկնեմ ես սար ու ձոր Իմ յար խորոտ է պուճուր Բերեմ քեզի կարմիր խնձոր Քեզի բերեմ սառը ջուր Բերեմ քեզի կարմիր սոլեր Քեզի բերեմ շորեր խաս Որ դու հագնես էրթանք չոլեր Ինձի համով պարգեւ տաս: Ես մինուճար դու մինուճար Եվ որոշում գա բարով Կպսակվենք մենք անպատճառ Անուշ երգով ու տաղով: Բերեմ քեզի կարմիր սոլեր Քեզի բերեմ շորեր խաս Որ դու հագնես էրթանք չոլեր Ինձի համով պարգեւ տաս: Յա'ր, քու բարակ բոյին մեռնեմ, Չէ՞ դու կասեիր' քեզ կառնեմ: