Skip to content
Lyric
Dive
Public playlists
My playlists
Search
Sign in
Mayrikis (To My Mother)
HOVHANNES BADALYAN
Popularity · Low
+
🇦🇲 Armenian · Original
0
0
YouTube
Searching YouTube...
Lyrics
Original
Translation
Bilingual
Մայր, ինչքան որ թեքվում եմ մայր հողին
Եվ անցնում է իմ խենթ տարիքը
Դու, դու այնքան դառնում ես սիրելի
Խորն եմ զգում ես քո կարիքը
Ախ, իմ անուշ, իմ անուժ, իմ հզոր
Քեզ եմ եկել, դու երգիր ինձ օրոր
Դիր իմ գլխին ձեռքդ հնօրյա
Քո գրկի մեջ ես դեռ երեխա
Խորն է փորվել կնճիռը քո ճակատին
Ձյունն է սառել քո տաք մազերին
Նույնն է միայն իմ նկարը պատին
Մայր, դու ներիր քո չար տղային
Ախ, իմ անուշ, իմ անուժ, իմ հզոր
Քեզ եմ եկել, դու երգիր ինձ օրոր
Դիր իմ գլխին ձեռքդ հնօրյա
Քո գրկի մեջ ես դեռ երեխա
Դիր իմ գլխին ձեռքդ հնօրյա
Քո գրկի մեջ ես դեռ երեխա
Դիր իմ գլխին ձեռքդ հնօրյա
Քո գրկի մեջ ես դեռ երեխա
Դեռ երեխա, դեռ երեխա