Skip to content

Sers Vankum Datevi

Popularity · Low

Listen

YouTube

0:00 / 0:00
Loading YouTube player...
Lyrics offset
Synced

Lyrics

Սերս վանքում Տաթեւի, մոմեր վառած կաղոթեր, Մոտեցա որ համբուրեմ, ասաց տղա, ամոթ է: Ասի երդվիր, քո սերն եմ, Սրբի դուռը անարատ, Առնեմ նազուկ ծոցիկիդ խնկաբույրը անարատ: Սարեր ձորեր վկա են, հանդ ու չոլեր վկա են: Ախս մինչ երկինք հասավ, երկնի աստղեր վկա են: Վանքի վառվող մոմերը, շլացրին ինձ մի պահ, Սրտիս խոսքը չավարտած, նայեմ տեսնեմ նա չկա: Ասի աստված փառքդ շատ, էս ինչ հրաշք երազ էր, Չլինի թե բախտն է իմ, գեղեցկության աստվածն էր: Նորեն տեսա հանդեսում, սրբուհուն իմ երազի, Ասի բախտս գտել եմ, կհասնեմ իմ մուրազին: Ասես սիրտն ինձ նվիրեց, երբ աչքով սեր խոստացավ, Սիրո թախիծն ինձ պատեց, երբ որ թողեց հեռացավ: Նա իր զմրուխտ թեւերով բարձրունքները ինձ տարավ, Ասաց, դու լավ կերգես, թե մնաս սիրուս ծարավ: Գուսան Աշոտ քո յարի սուրբ մաղթանքը կատարվեց, Այնքան պիտի երգ հյուսես, երգ հյուսելով ցամաքես: