Hay Qajer
Popularity · Low
YouTube
Searching YouTube...
Lyrics
Սասնա քաջեր վերցրին զենքեր
Մահն աչքերուն մեջ առան
Սասնա քաջեր վերցրին զենքեր
Մահն աչքերուն մեջ առան
Հայոց ազգի կույս աղջիկներ
Ասկյարներ խլին տարան։
Հայոց ազգի կույս աղջիկներ
Ասկյարներ խլին տարան։
Հայ քաջեր, հայ քաջեր, ժամն է մեր օրհասական
Հայ կամավորների խմբով պիտ արշավենք Հայաստան։

Յուր քաջերով էր բյուրավոր
Տարոն աշխարհի սարեր
Յուր քաջերով էր բյուրավոր
Տարոն աշխարհի սարեր
Մշո դաշտեն մինչեւ Սասուն
Քաջ Արաբոն կու հսկեր։
Մշո դաշտեն մինչեւ Սասուն
Քաջ Արաբոն կու հսկեր։
Հայ քաջեր, հայ քաջեր, ժամն է մեր օրհասական
Արաբոյի շիրմով կերթվինք պիտ ազատենք Հայաստան։

Ֆիդայապետ Գեւորգ Չավուշ
Յուր քաջերով անսասան
Ֆիդայապետ Գեւորգ Չավուշ
Յուր քաջերով անսասան
Մշո դաշտեն մինչեւ Սասուն
Քաջ Արաբոն կու հսկեր։
Մշո դաշտեն մինչեւ Սասուն
Քաջ Արաբոն կու հսկեր։
Հայ քաջեր, հայ քաջեր, ժամն է մեր օրհասական
Մեր եռագույն դրոշի ներքո պիտ ազատենք Հայաստան։

Սերոբ Աղբյուր Նեմրութ սարում
Երդվիլտվեց քաջերուն
Սերոբ Աղբյուր Նեմրութ սարում
Երդվիլտվեց քաջերուն
Հայրենիքի սիրույն համար
Կամ մահ, կամ Ազատություն։