Skip to content
Lyric
Dive
Public playlists
My playlists
Search
Sign in
Searching For
Project LA
Popularity · Low
+
🇦🇲 Armenian · Original
0
0
Listen
YouTube
1
2
3
0:00 / 0:00
Loading YouTube player...
Lyrics offset
Synced
Lyrics
Original
Translation
Bilingual
Փնտրում ես դու ինչ-որ հանցանք
Հեգնում ես ինձ ու չես ներում
Բայց կա ինչ-որ մի կարեկցանք
Քո հեգնական ժպիտներում
Հեգնում ես ինձ ու նախատում
Բորբոքում ես կռիվ ու վեճ
Բայց կա ինչ-որ մի քաղցրություն
Քո դառնագին խոսքերի մեջ
Ախ, հոնքերդ ես հաճախ կիտում
Նայում ես ինձ այնպես մռայլ
Բայց կա ինչ-որ քնքշություն
Քո անողոք դեմքի վրա
Հաճախ այնպես խայթում ես դու
Սրտիս այնպես վիշտ ես բերում
Բայց կա ինչ-որ մտերմություն
Քո այդ օտար հայացքներում
Մերթ փարվում ես ինձ դու հովի պես
Մերթ հողմի պես ինձ չարչարում
Ախ, երբ այդպես շոյել գիտես
Էլ ինչո՞ւ ես ինձ ցավ պատճառում
Փնտրում ես դու ինչ-որ հանցանք
Հեգնում ես ինձ ու չես ներում
Բայց կա ինչ-որ մի կարեկցանք
Քո հեգնական ժպիտներում
Հեգնում ես ինձ ու նախատում
Բորբոքում ես կռիվ ու վեճ
Բայց կա ինչ-որ մի քաղցրություն
Քո դառնագին խոսքերի մեջ