Skip to content
Lyric
Dive
Public playlists
My playlists
Search
Sign in
Who Shall I Meet
Project LA
Popularity · Low
+
🇦🇲 Armenian · Original
0
0
Listen
YouTube
1
2
3
0:00 / 0:00
Loading YouTube player...
Lyrics offset
Synced
Lyrics
Original
Translation
Bilingual
Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի
Ո՞ւմ հոգեհամբույր խոսքը կլսեմ
Ո՞ւմ ուրախացած դեմքը կարեւի
Բարեկամական հրճվանքով վսեմ
Ո՞վ կհամբույրի, ո՞վ կհեկեկա
Ո՞վ կhիանա անսուտ հրճվանքով
Գուցե աշխարհում, դուրսը մեկը կա
Որ ապրում է իմ անուրախ կյանքով
Ո՞վ կհամբույրի, ո՞վ կհեկեկա
Ո՞վ կhիանա անսուտ հրճվանքով
Գուցե աշխարհում, դուրսը մեկը կա
Որ ապրում է իմ անուրախ կյանքով
Գուցե իմ սրտում, երգերում իմ մութ
Խոսքերում ասված իմ հոգու մասին
Հեռավոր մեկի անրջանքն եմ սուտ
Նետված աշխարհի անսուտ երազին
Գուցե ապրելով նրա երազում
Երգում եմ նրա տագնապները խոր
Եվ թվում է ինձ աշխարհի մուժում
Որ ինձ եմ երգում, կյանքս մենավոր, մենավոր, մենավոր
Կյանքը երգի, երկնքի պես անհուն, անհուն
Կյանքը կորած աստղերի պես հազարանուն
Կյանքը կրակ ճահիճներում կա ու չկա
Կյանքը ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա
Ողջույն քեզ, անհայտ, անծանոթ ընկեր
(Ողջույն քեզ, անհայտ, անծանոթ ընկեր)
Խաղաղություն քեզ, հեռավոր եղբայր
(Ողջույն ձեզ, վաղվա չծնված կյանքեր)
Ես եղբայրորեն ու մտերմաբար
Ողջունում եմ ձեզ, ողջունում եմ ձեզ
Անցած խավարի տխուր ժպիտով բարի
Ես եղբայրորեն ու մտերմաբար
Ողջունում եմ ձեզ, ողջունում եմ ձեզ
Անցած խավարի, տխուր ժպիտով բարի
Կյանքը երգի, երկնքի պես անհուն, անհուն
Կյանքը կորած աստղերի պես հազարանուն
Կյանքը կրակ ճահիճներում կա ու չկա
Կյանքը ճամփորդ, սպասված հյուր
Որ պետք է գա, որ պետք է գա
Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի
Ո՞ւմ ուրախացած դեմքը կարեւի
(Ու)